Իտալական «Ռոման» մոտ ապագայում կարող է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Իվան Յուրիչին:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, հռոմեական ակումբի ղեկավարներն արդեն կապի մեջ են եղել Պաուլո Սոուզայի հետ, ով ԱՄԷ-ում աշխատում է «Շաբաբ Ալ-Ահլի» ակումբում։ Հաշվի առնելով Սոուզայի պայմանագրի խզման համար փոխհատուցում վճարելու անհրաժեշտությունը՝ բանակցություններն առայժմ դադարել են։
Միաժամանակ «Ռոման» դիտարկում է այլ թեկնածուների: Այս ցուցակում են Ռոբերտո Մանչինին, Ֆրենկ Լեմպարդը, Գրեհեմ Փոթերը, Մասիմիլիանո Ալեգրին, Մաուրիցիո Սարին և Էդին Տերզիչը։
Ներկայումս «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։