Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մկանային վնասվածքից հետո վերադարձել է թիմի հայտացուցակ։
Բրազիլացին ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի «Միլանի» հետ հանդիպման համար հայտացուցակում։
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է մնալ վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցուցակում։
23-ամյա Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։