Թուրքական «Ֆեներբաhչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ զվարճալի դեպք է տեղի ունեցել իր թիմի հաղթական գոլը տոնելիս։
«Ֆեներբահչեն» պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ Թուրքիայի առաջնության 11-րդ տուրի` «Տրաբզոնսպորի» հետ հանդիպման 90+12-րդ րոպեին կորզել է հաղթանակը (3:2): Հաղթական գոլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը։
Գոլը տոնելիս Մոուրինյուն ցանկացել է սահել ծնկների վրա, սակայն ընկել է:
Անցկացրած 11 հանդիպումներից հետո «Ֆեներբահչեն» 23 միավորով զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Տրաբզոնսպորը» նույնքան խաղերից հետո 11-րդ տեղում է՝ վաստակելով 12 միավոր։