Շվեյցարիայի առաջնության «Ցյուրիխ»- «Յանգ Բոյզ» խաղում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Խաղն ավարտվել է առանց գոլերի՝ 0:0 հաշվով, իսկ խաղն առաձնացել է հյուրերի հարձակվող Ժոել Մոնտեյրոյի հեռացմամբ:
Մրցակցի տուգանային հրապարակում շվեյցարացին մրցակցի հետ բախման արդյունքում ընկել է, սակայն մրցավարը կանոնների խախտում չի արձանագրել: Մոնտեյրոն զայրացել է և հանելով խաղակոշիկը՝ այն նետել է անկանոն ուղղությամբ: Արդյունքում, այն դիպչել է մրցակցի խաղացողին: Մոնտեյրոն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից: