«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը պատմել է, թե ինչպես է գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փոխել թիմի մտածելակերպը։
«Մեր մտածելակերպն ու համառությունը անհավանական էին այս մրցաշրջանում։ Ես զգում եմ, որ հենց դա էր մարզիչը ցանկանում ներարկել թիմին առաջին իսկ օրվանից։
Երբ Կլոպը հենց նոր էր գլխավորել ակումբը, նա ասում էր, որ մենք երբեք կանգ չառնենք ու չփոխենք մտածելակերպը խաղի ընթացքում։
Ես հիշում եմ, որ նա առաջին օրից ասում էր մեզ, որ պետք է գնալ մինչև վերջ, անկախ նրանից, թե քանի միավոր ենք վաստակել։ Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա»,-Հենդերսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։