Ավարտվեց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումը, որում հանդիպեցին «Աստոն Վիլան» ու «Քրիսթալ Փելասը»։
Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ «Քրիսթալ Փելասի» կազմում գոլեր խփեցին Էբերեչի Էզեն և Դաիչի Կամադան: «Աստոն Վիլայից» աչքի ընկավ Ջոն Դուրանը։




























































