«Մոնակո» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում: Փարիզեցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 29-ամյա ֆրանսիացուն համարում է արժանի փոխարինող ուրուգվայցի Էդինսոն Կավանիին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը, հայտնում է ABC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա Կավանիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Բոկա Խունիորսը: Արգենտինական ակումբի մարզական տնօրեն Խորխե Բերմուդեսը հաստատել է այս տեղեկատվությունը:
2019/20 մրցաշրջանում Բեն Յեդերը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 19 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը մոնեգասկերի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: