«Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Վիսամ Բեն Յեդերը երկար ժամանակ գտնվում էր իրավապահ մարմինների հսկողության տակ՝ բռնաբարություն կատարելու կասկածանքով։ Այժմ Նիսի դատարանը վերջ է դրել այս գործին ու դատապարտել ֆուտբոլիստին ազատազրկման։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Բեն Յեդերը պայմանականորեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Նախկին հաղացողը պարտավորվել է տուժողին 6,5 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել։ Բացի այդ, խաղացողը տուգանվել է 5 հազար եվրոյով՝ կալանքի ժամանակ սահմանված կարգը խախտելու համար և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից։
Հիշեցնենք ՝ հուլիսին տեղեկություն հայտնվեց, որ հարձակվողը փորձել է լռեցնել սկանդալը՝ տուժողին առաջարկելով մեկուկես միլիոն եվրո, որպեսզի նա հանի մեղադրանքը իր վրայից։ Բեն Յեդերի փաստաբաններն այնպես էին մշակել ամեն ինչ, որպեսզի գործնականում հետք չմնա, բայց լրագրողներն, այնուամենայնիվ, իմացել են այդ մասին։



























































