Ուիմբլդոնի կազմակերպիչները պաշտոնապես հայտնել են, որ 2020-ին նախատեսված մրցաշարը չեղարկվում է: AELTC-ն մրցաշարը տեղափոխել է 2021թ.: Ուիմբլդոնը պետք է անցկացվեր հունիսի 29-ից հուլիսի 12-ը: Այս տարվա թենիսի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև հունիսի 7-ը:
Մրցաշարը չի կայանա 1945 թվականից ի վեր առաջին անգամ:
ArmSport-ը առաջարկում է միասին վերհիշել Ուիմբլդոն 2019-ի լավագույն դրվագները։