Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Այաքսին»։
Խաղի հաշիվը բացվեց հիմնական ժամանակի ավարտից միայն 4 րոպե առաջ։ Գոլի հեղինակ դարձավ 71-րդ րոպեին փոխարինման մտած Բատշուային։
Սրանից բացի գոլեր չարձանագրվեցին ու լոնդոնցիները նվազագույն հաշվով հաղթանակ տարան Ամստերդամում։