«Բարսելոնայի» բրազիլացի նախկին լեգենդար կիսապաշտպան Ռիվալդոն կիսվել է առաջիկա Կլասիկոյի վերաբերյալ իր կանխատեսմամբ։
«Կարծում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի 2:1 հաշվով»,- Sport-ին տված հարցազրույցում ասել է Ռիվալդոն, որը «Բարսայում» հանդես է եկել 1997-2002 թվականներին։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին պաշտոնական Կլասիկոն կկայնա հոկտեմբերի 26-ին, ժամը 23։00-ին: Կատալոնացիները սկզբունքային մրցավեճին մոտենում են որպես առաջնության առաջատար՝ 10 տուրից հետո նրանք ունեն 27 միավոր: Կարլո Անչելոտիի թիմը ունի 3 միավոր ավելի քիչ։