Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները որոշել են հրաժարվել աշխատավարձի մի մասից՝ Մոսկվայում հաստատված կարանտինային ռեժիմի և մարզումների դադարեցման պատճառով: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբի ղեկավարության հետ քննարկումներից հետո թիմի ֆուտբոլիստները կստանան 40% -ով ավելի քիչ աշխատավարձ՝ մինչև մարզումների վերսկսվելը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգան մարտի 17-ին հայտարարեց առաջնության դադարեցման մասին: Երեքշաբթի հայտնի դարձավ, որ ակումբը կարանտինը երկարացրել է մինչև մայիսի 4-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսվ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2700-ը: