«Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշն այս պահի դրությամբ լավագույն ֆուտբոլիստն է ըստ WhoScored-ի Թոփ 5 լիգաներում։ Նրա միջին գնահատականը 8,49 է։
Վարկանիշի առաջատարը Բունդեսլիգայում խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Երկրորդը Բուկայո Սական է Լոնդոնի «Արսենալից» (8.25), ով Պրեմիեր լիգայում երկու գոլ ու 7 գոլային փոխանցում ունի։
Լամին Յամալը եզրափակում է ամենաբարձր միջին վարկանիշ ունեցող ֆուտբոլիտների լավագույն եռյակը (8,19)։
Չորրորդ և հինգերորդ տեղերում են Էրլինգ Հոլանդը (8,11) «Մանչեսթեր Սիթիից» և Քոուլ Պալմերը «Չելսիից» (7,96):