Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ավարտեց ելույթները Ճապոնիայի Օսակա քաղաքում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում։
Աշխարհի 48-րդ ռակետը մրցաշարի երկրորդ շրջանում պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Սառա Սաիտոյին։
Պայքարը տևեց է 1 ժամ 57 րոպե։ Էլինան պարտվեց 6։7, 4։6 հաշվով։
Նշենք, որ Օսակայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 267 հազար դոլար։