«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը։
«Նախորդ շաբաթ ես երեխաների հետ տնային էի անում, ու կարող եմ ասել, որ ամեն բան փոխվեց։ Տնային աշխատանքը իսկական ուսում է։
Կարծում եմ՝ հիմա ես զբաղվում եմ նրանով, ինչ բոլորը։ Կա «Peaky Blinders» -ը բազմաթիվ սերիաներով։ «The Sopranos»-ը իսկական կլասիկա է։ Վերջերս նաև դիտել եմ «Ջոկերը»,-Սուլշերի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական էջը։