«Էվերթոնը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Լուիս Ալբերտոյին, որը հիմա խաղում է «Լացիոյում»։
Sportsmole-ի տեղեկություններով՝ «Էվերթոնը» մտադիր է քայլեր ձեռնարկել 27-ամյա ֆուտբոլիստին գնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում «Լացիոյի» կազմում Լուիս Ալբերտոն անցկացրել է 25 խաղ՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալբերտոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։