Ֆրանսիական «Լա Շատենյերե» ակումբի ֆուտբոլիստ Ալեքսիս Լեսկայը խաղի ընթացքում կորցրել է գիտակցությունն անևրիզմայի պատռվածքից, հաղորդում է Ouest France-ը։
Կիսապաշտպանը հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի հինգերորդ դիվիզիոնի առաջնության «Անժե» ակումբի պահեստային թիմի դեմ կայացած խաղի 72-րդ րոպեին կորցրել է գիտակցությունը։
Լեսկային ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Ֆուտբոլիստին հոսպիտալացրել են, ապա տեղափոխել Նանտի հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 6-ին նրան վիրահատել են։ Բժիշկներին չի հաջողվել փրկել 34-ամյա ֆուտբոլիստին, և նա մահացել է հինգշաբթի օրը։
Դժբախտության պատճառով «Լա Շատենյերեի» առաջիկա խաղերը հետաձգվել են անորոշ ժամանակով։