«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբին սնանկացում չի սպառնում, և դա կապ չունի ֆուտբոլիստների ու աշխատակիցների աշխատավարձերի կրճատման հետ.
«Իրավիճակը բարդ է: Մարտի 14-ից «Բարսելոնան» եկամուտ չունի, բայց հունիսին մեր ակումբը չի սնանկանա: Եթե այդ ամսաթվին ոչինչ չբարելավվի, կորուստներ կլինեն: Հետևաբար մենք գնացինք աշխատավարձերի կրճատման:
Մենք չենք կարող ակումբային թանգարան բացել, հեռարձակումներից և տոմսերի վաճառքից որևէ եկամուտ չունենք: Չեմ ուզում ճշգրիտ թվեր ասել, բայց «Բարսելոնան» դադարել է մեծ գումարներ աշխատել:
Կանենք ամեն հնարավորը: Հուսով ենք, որ մրցաշրջանի դադարեցումը կտևի ոչ ավելի, քան 60 օր, բայց մեր գործողությունները հուսահատ միջոցներ չեն հանդիսանում: Եվրոպական մյուս խոշոր ակումբները նույնն են անում ՝ «Բավարիան», «Լիոնը» և «Յուվենտուսը»,-ասել է Բարտոմեուն: