Իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդների հետ միացել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին։
Ռայոլայի ֆուտբոլիստները դիմակներ ու այլ անհրաժեշտ իրեր են գնել Իտալիայի հիվանդանոցների համար։ Նրանք նաև տեսանյութ են հրապարակել՝ կոչ անելով մնալ տանը։
Ակցիային մասնակցել են Հենրիխ Մխիթարյանը («Ռոմա»), Մարիո Բալոտելին («Բրեշիա»), Մաթիաս դե Լիխտը («Յուվենթուս»), Ստեֆան դե Վրեյը («Ինտեր»), Ջանլուիջի Դոնարուման («Միլան») և ուրիշներ։