«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ իր թիմին չի կարելի համարել չեմպիոնության լուրջ հավակնորդ։
Նեապոլիտանացիները երեկ հաղթեցին «Մոնցային» (2-0) և գլխավորեցին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:
«Ես միշտ ասում եմ, որ մեր առավելությունն այն է, որ մենք կարող ենք ամբողջ շաբաթ նախապատրաստվել հանդիպումներին՝ եվրագավաթներին չմասնակցելու պատճառով, բայց մենք նաև թերություն ունենք, որ մեր թիմն այնքան մրցունակ չէ, որքան այն թիմերը, որոնք խաղում են եվրոպական մրցաշարերում:
Մենք փորձում ենք աշխատել այդ ուղղությամբ, բայց ես պետք է առերեսվեմ իրականության հետ: Մենք հեռու ենք Սկուդետոյից»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։