«Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյին հաջողվել է տպավորել թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեին։
Շոտլանդացին նեապոլիտանական ակումբ է տեղափոխվել այս ամառ՝ «Մանչեսթեր Յունայթեդից»: «Մոնցայի» հետ հանդիպումից հետո (2-0), որում կիսապաշտպանը գոլային փոխանցում կատարեց, Կոնտեն գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկի հասցեին։
«ՄաքՏոմինեյը շատ բազմակողմանի ֆուտբոլիստ է:
Նա կարող է խաղալ հարձակվողի հետևում, կիսապաշտպանությունում, նույնիսկ եզրում՝ 5-4-1 դասավորությամբ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։