Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ոչ պաշտոնապես հաստատել է, որ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Mirror-ը՝ մեջբերելով Irish Independent- ին:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», «Չելսին» և «Լիվերպուլը» ևս հավակնում են Սանչոյին։ Այնուամենայնիվ, մանկունիանցիները կիսապաշտպանի համար պայքարում առաջատարներ են:
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Սանչոյին տրամադրել յոթերորդ համարը, եթե ֆուտբոլիստը տեղափոխվի ակումբ: