«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հերքում է, որ կարող է գլխավորել թուրինյան ակումբի երիտասարդական թիմը, ինչպես ավելի վաղ հայտնել էր La Stampa-ն: 2006 թվականի աշխարհի չեմպիոնն այս մասին հայտարարեց նախկին գործընկեր՝ Ֆաբիո Կաննավարոյի հետ Instagram-ում զրուցելիս: Պիրլոն նաև կատակում էր, որ Յուվեից կհրաժարվի, քանի որ «Բարսելոնան» սպասում էր նրան:
«Կգլխավորե՞մ Յուվենտուսի երիտասարդական հավաքականը»: Ոչ: Տեսեք, ես շատ առաջարկներ ունեմ: Լուրջ, ես շտաբ եմ պատրաստել, միգուցե ինձ կանչեն արտասահման:
«Բարսելոնան» ինձ է սպասում: Ո՛չ, ես չեմ կարող սխալվել առաջին ընտրությունը կատարելիս: Ես առաջարկներ իսկապես ունեմ»,- գրել է Պիրլոն:
Ավելի վաղ La Stampa-ն գրել էր, որ իտալական ֆուտբոլի լեգենդը կաշխատի որպես թուրինյան ակումբի երիտասարդական թիմի մարզիչ (Մ23): «Յուվենտուսի» երկրորդը թիմը (U-23) ներկայումս խաղում է C Սերիայում: