Նորվեգիայի հավաքականի բժշկական շտաբի անանուն անդամը մեկնաբանել է կիսապաշտպան Մարտին Էդեգորի վնասվածքը, որը ստացել է միջազգային դադարի ընթացքում:
«Նման վնասվածքներից հետո խաղացողները սովորաբար չեն կարող խաղալ առնվազն 3 շաբաթ: Ներկայումս Մարտինը բուժզննում է անցնում», – բժշկի խոսքերն է մեջբերում VG Sporten-ը:
Լոնդոնի «Արսենալի» 25-ամյա ավագը կարող է բաց թողնել իր թիմի կարևոր հանդիպումները Անգլիայի Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում:
Անգլիայի առաջնության առաջին երեք տուրերում նորվեգացի կիսապաշտպանը չի գրանցել որևէ արդյունավետ գործողություն: