Չիլիի հավաքականի նախկին կիսապաշտպան Պատրիսիո Մարդոնեսը քննադատել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոդրիգո Դե Պոլին.
«Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս մեկ տհաճ ֆուտբոլիստ՝ Ռոդրիգո Դե Պոլը: Ես դիտել էի Արգենտինայի և Չիլիի միջև հանդիպումը։
Նա սահմանափակ ֆուտբոլիստ է, ով պարզապես քրտնաջան աշխատում է։ Նա ունի շատ լավ գործընկերներ, որոնք փոխհատուցում են նրա բացթուղումները։
Ես նրան կասեի. «Դու վատ ֆուտբոլիստ ես և խաղում ես միայն այն պատճառով, որ Մեսսիի ընկերն ես»,- մեջբերում է Պատրիսիո Մարդոնեսին TNT Sport-ը։
























































