«Լիվերպուլի» երեք առաջատարներ 2025 թվականի ամռանը կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներ, հաղորդում է Caught Offside-ը: Խոսքը Մոհամեդ Սալահի, Վիրջիլ վան Դaյկի և Ալիսոն Բեկերի մասին է:
32-ամյա եգիպտացի վինգեր Սալահը նախկինում նշել էր, որ չգիտի, թե որ ակումբում է խաղալու հաջորդ մրցաշրջանում: Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը:
Հայտնի էր, որ «Լիվերպուլը» առաջիկա ամիսներին բանակցություններ կսկսի Սալահի հետ նոր պայմանագրի վերաբերյալ:
33-ամյա նիդեռլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դայկը, որի պայմանագիրն ակումբի հետ նույնպես ավարտվում է հաջորդ տարվա ամռանը, կարող է հեռանալ թիմից: Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն դիտարկում է «Յուվենտուսի» պաշտպանի՝ Գլեյսոն Բրեմերի թեկնածությունը՝ որպես Վան Դայկի փոխարինող:
Այս ամառ մերսիսայդցիները ձեռք էին բերել «Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիին և թողել նրան իսպանական ակումբում՝ վարձակալությամբ մեկ մրցաշրջանով: Ակնկալվում է, որ հաջորդ տարի նա կդառնա հիմնական դարպասապահը: Այդ պատճառով 31-ամյա բրազիլացի Ալիսոն Բեկերը, որի պայմանագիրն ակումբի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառ, նույնպես կարող է հեռանալ թիմից: Հունիսին ինսայդեր Նիկոլո Սկիրան գրել էր, որ «Ալ-Նասրը» հետաքրքրված է դարպասապահով: