«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» հաջորդ ամռանը կարող են պայքարել «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Ադամ Ուորթոնի տրանսֆերը գնելու համար։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 20-ամյա ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» և «կարմիրների» ուշադրության կենտրոնում է։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ուորթոնի թեկնածությունը՝ հաշվի առնելով Ռոդրիի հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։
Հեղինակավոր Transfermarkt պորտալի մասնագետները Ադամ Ուորթոնին գնահատում են 30 միլիոն եվրո։
Կիսապաշտպանը «Քրիսթալ Փելաս» է տեղափոխվել այս տարվա փետրվարին «Բլեքբեռնից»։
























































