Առաջիկա ամիսներին «Լիվերպուլի» ղեկավարությունը 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահի հետ կքննարկի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը՝ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին հղում անելով։
Աղբյուրի համաձայն՝ եգիպտոսցի ֆուտբոլիստը կցանկանար մնալ «Լիվերպուլում»: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Արնե Սլոտը գոհ է Սալահից և նա ևս ցանկություն է հայտնում, որ նա կարիերան շարունակի անգլիական ակումբում։
Այս մրցաշրջանում Սալահը երեք հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































