Սաուդյան Արաբիայի հավաքականի երկու ֆուտբոլիստ կարիերան կշարունակի եվրոպական ակումբում։
Խոսքը 23-ամյա կիսապաշտպան Ֆիսալ Ալ-Համդիի և 20-ամյա վինգեր Մարվան Ալ-Սահաֆի մասին է։
Երկու ֆուտբոլիստներն էլ վարձավճարով «Ալ Իթիհադից» տեղափոխվել են բելգիական «Բիրշոտ» ակումբ, որը մարզում է նիդեռլանդացի նախկին հարձակվող Դիրկ Կայտը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոմա» էր տեղափոխվել Սաուդյան Արաբիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ պաշտպան Սաուդ Աբդելհամիդը։
























































