Վրաստանի Բաթումի քաղաքում, վաղը, կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունը: Տղամարդկանց պայքարում կմասնակցի 40 երկիր՝ 200 շախմատիստով, իսկ կանանց պայքարում հանդես կգա 32 երկրի 160 ներկայացուցիչ:
Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը:
Հայաստանի տղամարդկանց ընտրանին վարկանիշային աղյուսակում 5-րդն է, իսկ կանայք զբաղեցնում են 13-րդ հորիզոնականը: