Daily Express-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի տեղափոխությամբ:
Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն առաջարկ է արել ամստերդամյան ակումբին:
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է լուրջ մրցակցության առջև կանգնել: Նախկինում «Ռեալը» և «Յուվենտուսը» ևս հավակնում էին 22-ամյա ֆուտբոլիստ:
ArmSport-ը նախկինում անդրադարձել էր Դոնի վան դե Բեկին «Ֆուտբոլային սկաուտ» շարքում։