Բրայթոն ընդ Հովի (Անգլիա) «Ամերիքան Էքսպրես» մարզադաշտում ավարտվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի 2-րդ տուրի հանդիպումը, որում տեղի «Բրայթոնը» դրամատիկ խաղում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» (2:1): .
Այսպիսով, այս պարտությունը «կարմիր սատանաների» համար դարձավ հինգերորդը Պրեմիեր լիգայի՝ «Բրայթոնի» հետ վերջին վեց հանդիպումներում։
Հիշեցնենք, որ այս խաղում «Բրայթոնը» հաղթանակի է հասել՝ վճռորոշ գոլը խփելով ավելացված հինգերորդ րոպեին։ Տանտերերի գոլերից մեկը խփել է մանկունիանցիների նախկին հարձակվող Դենի Ուելբեքը։ Հատկանշական է, որ 70-րդ րոպեին «կարմիր սատանաները» կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Ալեխանդրո Գառնաչոյի գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով։
Էրիկ տեն Հագի թիմը երկու տուրից հետո մնացել է երեք միավորով։ «Բրայթոնը» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել նոր մրցաշրջանի մեկնարկում։
























































