Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը մեկնաբանել է այն լուրերը, որ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել «Բոկա Խունիորս»:
«Ես կարող եմ պատկերացնել այս տրանսֆերը: «Բոկան» մեր մայրցամաքի ուժեղագույն թիմերից մեկն է, որն անընդհատ պայքարում է Արգենտինայի առաջնության և Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթանակի համար»,- մեջբերում է Ֆորլանին Football365-ը:
32-ամյա հարձակվողը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում ՊՍԺ-ում: Նշվում է, որ ուրուգվայցին մերժել պայմանագրի երկարաձգման հերթական առաջարկը: