«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս թուրքական «Բեշիքթաշում», կարող է տեղափոխվել Բունդեսլիգա:
Sport1-ի փոխանցմամբ՝ Կարիուսի ծառայություններով հետաքրքրված է Բեռլինի «Հերտան»։ Գերմանացի դարպասապահի վարձակալության ժամկետը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտվում է։
Հավանական է թվում, որ Կարիուսը կարող է վերադառնալ հայրենիք՝ համալրելով «Հերտան»։
Կարիուսի կարիերայի հավանական շարունակություններից մեկն էլ «Բեշիքթաշում» ևս մեկ տարով կամ էլ մշտական պայմանագրով մնալն է։