«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»:
Երկու գոլերն էլ թուրինցիների կազմում խփել է Պաուլո Դիբալան։ Թվիթերի օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ Դիբալայի երկրորդ գոլից հետո պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն բարձրաձայնել է արգենտինացու խաղից դուրս վիճակի մասին:
— Drafts 2.0 (@drafts_2) October 23, 2019
So Dybala jist scored the winning goal for Juv and Ronaldo asking for offside rather then celebrating with his team mate pic.twitter.com/t6cHhR1rzj
— Frank Lampard (@iTweetLampard) October 22, 2019
«Դիբալան քիչ առաջ խփեց հաղթական գնդակը, սակայն Ռոնալդուն ավելի շատ շահագրգռված էր խաղից դուրս վիճակի մասին, քան գոլը տոնելու հարցում», – գրել է օգտատերերից մեկը:
«Կրիշտիանուն բարձրացրեց ձեռքը և ցույց տվեց, որ Դիբալան խաղից դուրս վիճակում է։ Ի՞նչ է սա նշանակում» — ավելացրել է մյուսը: