«Բրայթոնը» ձևակերպել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ «Լիդսի» հարձակվող Ժորժինյո Ռուտերը կարիերան կշարունակի «Ճայերի» կազմում։
Ըստ Transfermarkt-ի՝ «Բրայթոնը» ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է մոտ 47 մլն եվրո․ սա ակումբի համար ռեկորդային տրանսֆեր է։
Ֆրանսիացին «Հոֆենհայմից» տեղափոխվելուց հետո երկու մրցաշրջան է անցկացրել «Լիդսի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում Ռուտերը դարձել է 6 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Ռուտերը հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում:
























































