«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ֆուտբոլի Անգլիայի առաջնության 1-ին տուրի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին։
Խաղն ավարտվել է 2-0 հաշվով՝ հօգուտ «քաղաքաբնակների»։
«Կարծում եմ, որ մեր թիմը լավ հանդիպում անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Մենք չենք սիրում պարտվել, բայց կարծում եմ, որ լավ աշխատեցինք: Մենք խաղում էինք աշխարհի լավագույն թիմի դեմ և շատ ժամանակ հավասար պայքարում էինք նրանց հետ։
Կարծում եմ, որ այսօր մեր խաղն ավելի լավն էր, քան նախորդը՝ Միլանի «Ինտերի» դեմ։ Ինձ համար բացարձակապես ակնհայտ է, որ մենք կատարելագործվում ենք և շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- Մարեսկայի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։