ԱՄՆ-ում կայացել է Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումը, որում «Լոս-Անջելեսը» 4։1 հաշվով ջախջախել է «Սան Խոսե Էրթքվեյքսին»։
Տանտերերի կազմում իր նորամուտն է նշել ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որն այս ամառ էր տեղափոխվել «Միլանից»:
Հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին 4:1 հաշվի պայմաններում՝ չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:
























































