«Յուվենտուսն» ու Վոյցեխ Շչեսնին պայմանավորվել են խզել պայմանագիրը։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, այժմ փաստաթղթերը պատրաստվում և ստուգվում են։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, Շչեսնին փոխհատուցում կստանա։
Անցած մրցաշրջանում Շչեսնին Ա Սերիայում «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2025 թվականը։
























































