Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին կմասնակցի ԱԱ-2026-ին։
«Ես սա կասեմ այնքան անգամ, որքան անհրաժեշտ է. Լեոն ինքը կկայացնի իր որոշումը, և նրա որոշումը կհամապատասխանի ինձ, ինչ էլ որ լինի: Ես կցանկանայի, որ նա հավերժ խաղար, բայց դա անհնար է, ցավոք սրտի։ Նա իրավունք է վաստակել ինքնուրույն որոշելու, թե որքան ժամանակ կխաղա ազգային հավաքականում և որքան ժամանակ կխաղա պրոֆեսիոնալ ֆուտբոլ, այդ իսկ պատճառով»,- Ագեուրոյի խոսքերն է մեջբերում Stake-ը:
Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականից։
























































