«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին։
«Ես երբեք չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ «Մանչեսթեր Յունայթեդը» թոփ-ակումբ է, և իմ սիրտը միշտ կմնա այս թիմի հետ։ Երբեք չեմ մտածել ավարտելու մասին։ «Մանչեսթեր Յունայթեդի» պես թոփ ակումբում 12 տարի անց կյանքի նոր էջ սկսելու մոտիվացիա դժվար էր գտնել: Ի վերջո, ես գտա «Ֆիորենտինայում»», — Դե Խեայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Օգոստոսի 9-ին Դե Խեան պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ։
























































