«Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստայի ընկերուհին՝ Նատալյա Ֆելիքսը Instagram-ում լուսանկար է հչապարակել ֆուտբոլիստի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը, որը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վերադարձել էր հայրենիք՝ խախտել է կարանտինի ռեժիմը և կարող է պատժվել ակումբի ղեկավարության կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման իրավիճակում էր պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը Պորտուգալիայում խախտել էր ինքնամեկուսացման ռեժիմը: