«Նապոլին» այս շաբաթ նախատեսում է երկու տրանսֆեր իրականացնել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ նեապոլցիները ցանկանում են ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Բիլի Գիլմուրին և Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Դավիդ Ներեսին։
Նշվում է, որ «Նապոլին» արդեն պատրաստում է նոր առաջարկներ, որոնք պետք է բավարարեն «Բրայթոնին» և «Բենֆիկային»։
Բացի դա իտալական ակումբը դեռևս շարունակում է փորձեր ձեռնարկել «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ձեռքբերման ուղղությամբ։
























































