«Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կրկին մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Կադիսիայի» առաջարկը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Ալ-Կադիսիան» արգենտինացուն առաջարկել է 4 տարվա պայմանագիր՝ 100 միլիոն եվրո, տարեկան 25 միլիոն եվրո, սակայն նա որոշել է մնալ Հռոմում, քանի որ ցանկանում է թիմի հետ գավաթ նվաճել:
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում երկու առանձին կետ կա իտալական և արտասահմանյան ակումբների համար, սակայն դրանք կարող էին ակտիվացվել մինչև հուլիսի 31-ը։
Անցած մրցաշրջանում Պաուլոն հռոմեական ակումբի կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































