Այսօր կայացավ «Չելսի»-«Ինտեր» ընկերական հանդիպումը։ Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
26-րդ րոպեին «Ինտերի» հարձակվող Մարկուս Թուրամը բացեց հանդիպման հաշիվը։ 90-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Չելսիի» կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հանդիպամն 81-րդ րոպեին։
























































