2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար խաղում Մարոկկոյի հավաքականը 6-0 հաշվով հաղթել է Եգիպտոսին։
Դուբլի հեղինակ դարձավ Աբդե Էզալզուլին, իսկ Սուֆիան Ռահիմին, Բիլալ Էլ Հաննուսը, Աքրամ Նակաշը և Աշրաֆ Հակիմին աչքի ընկան մեկական գոլով։
Մարոկկոյի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ է մեդալ նվաճում Օլիմպիական խաղերում։
Օլիմպիական խաղերի եզրափակիչում Ֆրանսիան կհանդիպի Իսպանիայի հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 9-ին։
























































