2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի Իսպանիա – Մարոկկո կիսաեզրափակիչի խաղում (դեռևս ընթացող 0։1) արտառոց դեպք է տեղի ունեցել։
Հանդիպման գլխավոր մրցավար ուզբեկ Իլգիզ Տանտաշևը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել խաղը։ Խաղային դրվագներից մեկի ժամանակ երկու թիմերի խաղացողները միմյանց են բախվել դաշտի կենտրոնում, նրանցից մեկը անհաջող կերպով ընկել է մրցավարի ոտքին։
Դրվագից շատ չանցած Տանտաշևը հասկացել է, որ չի կարողանում շարունակել հանդիպումը և փոխարինում խնդրել։ Արդյունքում նրան փոխարինել է շվեդ մրցավար Գլեն Նայբերգը։
























































