Ավարտվեց 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում մրցեցին Մարոկկոյի և ԱՄՆ-ի հավաքականները։ Խաղը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվեց Մարոկկոյի հավաքականի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
29-րդ րոպեին Սուֆյան Ռահիմին բացեց հանդիպման հաշիվը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։ 63-րդ րոպեին կիսապաշտպան Իլյաս Ահոմաշը խփեց Մարոկկոյի երկրորդ գնդակը։ 70-րդ րոպեին պաշտպան Աշրաֆ Հակիմին հաշիվը դարձրեց խոշոր։ 90+1-ին րոպեին հարձակվող Էլ-Մեհդի Մաուհուբը խփեց Մարոկկոյի հավաքականի չորրորդ գնդակը խաղում։
2024 թվականի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում Մարոկկոյի հավաքականը կհանդիպի Ճապոնիա-Իսպանիա զույգի հաղթողի հետ։
























































