«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող և ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի անդամ Լեբրոն Ջեյմսը Փարիզում ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը եղել է իր երկրի դրոշակակիրը:

Այսպիսով, Լեբրոնը դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) առաջին ամերիկացի խաղացողը, որը տարել է ԱՄՆ դրոշը Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Բացի այդ, Ջեյմսը կդառնա խաղերին մասնակցած առաջին միլիարդատերը։
Հիշեցնենք, որ Լեբրոնն ընտրվել է ԱՄՆ օլիմպիական հավաքականի մյուս անդամների քվեարկությամբ։ Ջեյմսը կրկնակի օլիմպիական չեմպիոն է և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Ամերիկացիները գործող օլիմպիական չեմպիոններն են։
























































