Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն Փարիզ-2024-ում Մարոկկոյի հետ սկանդալային հանդիպումից հետո (1:2) հայտնել է, որ իր ազգային հավաքականի խաղացողներից մեկին թալանել են։
«Երեկ մեզ թալանել էին այդ տարածքում։ Գողացել են Տիագո Ալմադայի իրերը: Ամեն ինչի համար մեզանից անձը հաստատող փաստաթուղթ են խնդրում, բայց հետո դա տեղի է ունենում։ Այսօր նրանք յոթ անգամ խաղադաշտ դուրս եկան, իսկ հետո ճայթրուկներ նետեցին մեր ուղղությամբ»,- Մասկերանոյի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։























































